Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն Փարիզում. Ռ. Մորնինգսթար

11

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հանդիպում են ունենալու Փարիզում:

«ԱՄՆ-ն կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները փարիզյան հանդիպման ընթացքում կոնկրետ համաձայնության կգան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,-ասել է դեսպանը։

Դեսպանը ժամկետների մասին չի նշել: