Սարգսյանն արթուն ժամանակ էլ քնած էր….

17

Իսկ ի՞նչ նշանակություն ունի, թե ԱՊՀ Վեհաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանը քնած էր, թե արթուն: Ի՞նչ նշանակություն ունի հայ ազգի համար, որ Սերժ Սարգսյանը ընդհանրապես նման մակարդակի հանդիպումների ընթացքում քնած է, թե արթուն, մի՞թե արդյունքներն ակնհայտ չեն: ԱՊՀ վեհաժողովի ընթացքում Հայաստանի համար այնպիսի որոշումներ ընդունվեցին, այնպիսի արհամարհական վերաբերմունք ցուցաբերվեց և՛ ՀՀ-ի, և՛ հենց  Սերժ Սարգսյանի հանդեպ, որ արդեն իսկ կորցնում է իմաստը, թե իրականում Սարգսյանը քնած է, արթուն է, թե երազում է: Մենք տեսանք ՄՄ-ի անդամ երկրների հայտարարությունները, Պուտինի ոչինչ չասող ելույթները, Թուրքիայի և Իսրայելի սպասվելիք անդամակցությունն այդ կառույցին, ԼՂՀ-ի հարցի մեջտեղ բերումը՝ դրանից դուրս մղելով ԼՂՀ-ի իրավատիրոջը՝ Հայաստանին, այո,  այս ամենը կատարվեց, երբ բոլորս տեսանք, որ Սարգսյանն արթուն էր, ու դա ոչինչ չփոխեց: Սարգսյանն այնպիսի ճնշումների տակ է դրել Հայաստանին, որ այլևս մեզ համար անպատվաբեր չէ, որ հայտնի հեռուստաալիքներով նրան քնած ենք տեսնում, թե գլուխը չափից դուրս կախ, այլևս նշանակություն չունի նրա ֆիզիոլոգիական վիճակները, փաստերն ավելի կարևոր ու օրհասական են: Սարգսյանն այնպես արեց, որ Հայաստանում հայի համար ոչ մի ապագա չկա, ոչ մի հեռուն նայող ծրագիր, ոչինչ այս հողի վրա հայինը չէ, չնայած որ միայն Սարգսյանը չէ, Ռոբերտ Քոչարյանն ու գլխավոր հերոս Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես շատ-շատ մեծ ներդրում ունեն այն ամենի մեջ, որում մենք ապրում ենք: Հայաստանը հոգեվարքի մեջ է, և որքան էլ որ Սարգսյանի խոսնակը ժխտի, որ նա քնած չէ, միևնույն է, Սարգսյանն իր քայլերով ապացուցում է, որ քնած է, կամ էլ ձևացնում է, թե ուզում է քնել: