Սարգսյանը պատրաստ է թեկուզ այսօր համաձայնագիր ստորագրել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մասին

9

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե դա օգուտ բերի: Այդ մասին նա հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

«Մենք երբեք չենք հրաժարվում որևէ հանդիպումից: Լինի դա նախագահի, ԱԳ նախարարի, թե աշխատանքային մակարդակով: Բայց մենք միշտ կողմ ենք, որ այդպիսի հանդիպումներն օգուտ բերեն, ինչ-որ առաջխաղացում լինի: Եթե չկա առաջխաղացում, եթե մենք հանդիպում ենք, իսկ հետո պայմանավորվածությունները չեն կատարվում, ի՞նչ օգուտ այդ հանդիպումից»,-ասել է նա:

Ըստ Սարգսյանի`հայկական կողմը ցանկանում է և պատրաստ է «թեկուզ վաղը, թեկուզ այսօր երեկոյան համաձայնագիր ստորագրել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մասին»:

«Մենք ցանկանում ենք, որ և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, և համաշխարհային հանրությունը հստակ իմանան, ով է խախտում հրադադարը»,-հայտարարել է Սարգսյանը: