Կրոնների ազատականացման մասին օրենքի ընդունումից հետո Միացյալ Նահանգների դպրոցում կարող են դասավանդվել Սատանայի տաճարի գաղափարները: Հայտնում է RT-ին:
Այս տարի արդեն Ֆլորիդայի դպրոցականները կարող են ծանոթանալ Սատանայի տաճարի գրքույկներին, որոնք հատուկ հրատակվել են դպրոցների համար:
Գրքերում հիմնականում ներառված է սատանիստական գաղափարախոսության կիրառությունն ու փիլիսոփայությունը: Այս աղանդի ներկայացուցիչները դպրոցական դասագրքում ասում են, որ իրենց իրավունքները պաշտպանված են՝ սատանազիմ քարոզելու համար:
Նշենք, որ ամսվա սկզբին է որոշում կայացվել թույլ տալ ցանկացած կրոնին վերաբերող նյութերի տրամադրումը դպրոցներին:
Սատանայի տաճարի խոսնակը նշել է, որ այս առարկան աշակերտներին կրոնի ընտրության հնարավորություն կտա:














