Սասունում 1500-ամյա վանքը որպես ախոռ է օգտագործվում

63

Արևմտյան Հայաստանի Սասուն գավառում գտնվող հայկական սբ. Պետրոս Առաքյալի 1500-ամյա վանքը որպես ախոռ է օգտագործվում: Գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական «Milliyet»-ին:

Վանքը գանձ որոնողների ոտնձգությունների հետևանքով դարձել է  կիսավեր և ամբողջական ավերման  վտանգի տակ է գտնվում:

Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միության ղեկավար Ազիզ Դաղջըն տեղեկացրել է, որ վանք տանող ճանապարհը փակ լինելու պատճառով չեն կարողանում որևէ կերպ փրկել եկեղեցին: Վերջինս նշել է, որ իրենք ցանկանում են հասնել նրան, որ եկեղեցին վերանորոգվի և բաց լինի հոգևոր տուրիզմի համար: 

1 վերգետնյա և ևս 2 ստորգետնյա հարկեր ունեցող վանքի վերանորագման համար  Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարություն ուղարկած դիմումներից մեկի արդյունքում ժամանակին եկել, ուսումնասիրություններ են կատարվել, սակայն այդպես էլ որևէ աշխատանք չի տարվել: