Այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկվեց 47 մարդ, այդ թվում շիա հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրը, լարվեցին Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունները:
Սաուդյան Արաբիան հայտարարեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, որին հաջորդեցին Բահրեյնն ու Սուդանը, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Արաբական միացյալ էմիրությունների իշխանությունները ևս որոշում են կայացրել կրճատել իրանական դիվանագիտական ներկայացուցչությունը: ԱՄԷ-ն կրճատում է իրանցի դիվանագետների թիվը, որոնց թույլատրվում է գտնվել երկրում:














