Սաուդյան Արաբիան ադրբեջանական ավիաընկերության միջոցով զենք է մատակարարում ԻՊ-ին (Տեսանյութ)

20

Սաուդյան Արաբիան ադրբեջանական Silk Way ավիաընկերության միջոցով զենք է մատակարարում ահաբեկիչական խմբավորումներին։ Այս մասին գրում է բուլղարական «Տրուդ» թերթը։

Թերքը գրում է, որ 2016-2017թթ․ ընկերությունը 23 չվերթ է պատվիրել զենքը Ջիդա ու Էր Ռիադ մատակարարելու համար։ Ուղարկողները Բուլղարիայի Արսենալ ու Transmobile, Սերբիայի Yugoimport ու Ադրբեջանի CIHAZ զենքի գործարաններն էին։

Իրականում Սաուդյան Արաբիան զենքն իր համար չէր գնում, ինչպես հայտնի է, նրանք միայն արևմտյան զենք են օգտագործոմ։ Հայտնի է նաև, որ Սաուդյան Արաբիան պաշտոնապես ընդունում է, որ աջակցում է զինված ընդդիմությանը Սիրիայում ու Եմենում։

Նրանք ֆինանսավորում են նաև զենքի մատակարարումները Հարավային Աֆրիկա, որտեղ շարունակվում են զինված հակամարտությունները ոսկու ու ալմաստի հանքերի վերահսկողության համար։

Ըստ աղբյուրի՝ 2017-ի ապրիլի 28-ից մինչև մայիսի 12-ը Silk Way-ը 2 չվերթ է իրականացրել Բաքու- Բուրգաս Ջիդա- Բրազավիլ երթուղով։ Չվերթի համար վճարող կողմը եղել է Սաուդյան Արաբիան։

Բաքվից օդանավերը հակատանկային նռնակներ ու ականատետային լիցքեր են տեղափոխել, իսկ Բուրգասից՝ փամփուշտներ, նռնակներ, SPG-9, GP-25 հակատանկային զենքեր։ Այդ զենքերը իրաքյան բանակը հայտնաբերել է ԻՊ պահեստում Մոսուլում։ Սիրիայում ԻՊ-ի տարածած տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են իրենք օգտագործում SPG-9։ Սակայն, փաստաթղթերում որպես ստացող Կոնգոյի հանրապետական գվարդիան է նշված։

Հայտնի է դարձել, որ այդ գործարքներին մասնակցում է նաև ԱՄԷ-ն։

 

2016-ի փետրվարին ռազմական օդանավը երկինք է բարձրացել Բաքվից ու միջանկյալ վայրէջք կատարել ԱՄԷ-ում, որտեղ երկու խմբաքանակ զրահապատ մեքենաներ է բեռնել ու Lexus մեքենա։ Օդանավը վայրէջք է կատարել Հյուսիսային Սուդանում, իսկ հաջորդ օրը՝ Կոնգոյում։ Ուղակողը Safe Cage Armour Works FZ LLC-ն ՝ ԱՄԷ-ից, իսկ ստացողը Կոնգոյի հանրապետական գվարդիան։ Գործարքի համար կրկին վճարել է Սաուդյան Արաբիան։

2016-ի փետրվարի 29-ին օդանավը հետ է վերադարձել ու Բուրգասից Բաքու տեղափոխել 53 տ 122 մմ լիցք D30-ի համար, 840 կգ RGM-2M դետոնատոր։ Ուղարկողը բուլղարական Transmobile-ն է, իսկ ստացողը Ադրբեջանի ՊՆ-ն։

Նշված է, որ Ադրբեջանի ՊՆ-ն է ստացել այդ զենքը, բայց իրականում չի ստացել։ Այս մասին են վկայում չվերթների թույլատվությունների մասին փաստաթղթերը։ 2015-ի մայիսի 6-ին Ադրբեջանի ՌՕՈՒ օդանավը իրականացրել է Բուրգաս- Ինջիրլիկ-Բուրգաս չվերթը, ավիացիոն սարքավորումներ տեղափոխելով Բուլղարիայից Թուրքիա։ Նշված է, որ Ադրբեջանի ՊՆ-ն է ստացողը, բայց զենքը նույնիսկ Ադրբեջան չի հասել, այն բեռնաթափվել է թուրքական Ինջիրլիկ ավիաբազայում։

Ստացվում է Բաքուն զենքի համար վերաբեռնման կետի դեր է կատարում։ Silk Way-ի չվերթների մեծ մասը Բաքվում կամ այլ օդանավակայանում մի քանի ժամով տեխնիկական վայրէջք են կատարում, մինչդեռ այդ նույն երթուղով այլ չվերթներ վառելիքի պաշարները լրացնելու կարիք չեն ունենում։ Հարց է ծագում, թե այդ դեպքում վառելիք լիցքավորելու ի՞նչ կարիք կա։

Թե ինչու են նույն ապրանքով չվերթները Եվրոպայի ու Ասիայի միջև այդքան կանգառներ ունենում և ինչու այդ զենքը չի հասնում իր նշանակության վայր՝ Ադրբեջանի ՊՆ, փաստաթղթերը լռում են։