Սահմանում լարվածության որոշակի աճ կա. Վիգեն Սարգսյան

9

«Սահմանում լարվածության որոշակի աճ կա՝ օգտագործվող զինատեսակների առումով. այսօր օգտագործել են ականանետեր, թեթև հրետանի: Ես կարծում եմ, որ մենք դրան պետք է ինչպես միշտ՝ զգոնությամբ մոտենանք, որովհետև հակառակորդը չի թաքցրել և չի թաքցնում իր նպատակները, իր առջև դրվող խնդիրները: Մեր Զինված ուժերը շարունակում են լիարժեք վերահսկել իրավիճակը և շարունակելու են կատարել իրենց գործն այնպես, ինչպես կատարել են այս ընթացքում»,- այսօր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարը նշեց, որ զինադադարի ցանկացած խախտում՝ մեծ կամ փոքր, որևէ ձևով չի կարող արդարացվել. «Զինադադարի ռեժիմը սահմանված է միջազգային պարտավորություն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերով: ՊՆ Զինուժի խնդիրն է՝ ապահովել դրանց լիարժեք կատարումը՝ պատասխան գործողություններով, ինչը մենք անում ենք»: