Սահմանին երկու զինվոր է մահացել

9

Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 19-ին 7 20-ին երկու զինծառայող է զոհվել: Ըստ ՊՆ հաղորդագրության հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ)։ Միջադեպի մանրամասները ճշտվում են, այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Իսկ հունիսի 19-ին  ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում մահացել է ԼՂՀ քաղաքացի, պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս: