Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն կանցկացնեն Կասպից ծովում

20

Ռուսաստանի և Ադրբեջանի նավերն առաջին անգամ համատեղ զորավարժություն կանցկացնեն Կասպից ծովում։ Տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն՝ զորավարժություններին մասնակցելու է մոտ 10 նավ։  «Կասպից ծովում ծովային տնտեսական գործունեության օբյեկտների պահպանության համատեղ գործողություններ» խորագիրը կրող զորավարժությունները կանցկացվեն Կասպից ծովի կենտրոնական մասում 2015 թվականի սեպտեմբերին: 

Զորավարժությունների ընթացքում մշակվելու է Ռուսաստանի և Ադրբեջանի կասպիական նավատորմերի փոխգործակցությունը՝ նավարկության անվտանգության և միջազգային ծովային գործունեության ապահովման, ծովային և օդային թիրախներին համատեղ հրետանային կրակ բացելու, վթարված նավին օգնություն ցուցաբերելու և այլ համատեղ գործողություններ։