Ռուսաստանն ուրախ կլինի Ադրբեջանին տեսնել ԵՏՄ-ում. Լավրով

9

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց ինտեգրացիոն միություն է, և Ռուսաստանը ոչ ոքի չի պարտադրում անդամակցել այդ կազմակերպությանը: 

Լավրովը նշել է, որ ներկայում դիտարկվում է Տաջիկստանի անդամակցության հայտը: Դիմումներ են ստացվել նաև ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից: «Մենք շատ ուրախ կլինենք Ադրբեջանին այս կառույցում տեսնելու», – ասել է Լավրովը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում հանդիպման ժամանակ: