Ռուսաստանն արգելել է թուրքական 24 տոննա վարակված գյուղմթերքի ներմուծումը

19

Ռուսաստանի Գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունը արգելել է  թուրքական վարակված 4 տոննա նռան և 20 տոննա լոլիկի ներմուծումը Ռուսաստան: Ամբողջ գյուղմթերքը հետ է ուղարկվել Թուրքիա: Հաղորդում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով Թուրքական «Cihan» լրատվական գործակալությանը: 

ՌԴ Գյուղատնտեսական վերահսկողության ծառայության պետի խորհրդական Ալեքսեյ Ալեքսեյենկոն հայտնել է, որ Թուրքիայից Տուափսեյի նավահանգիստ բերված բերքը ստուգելիս պարզվել է, որ այն վարակված է: Այդ պատճառով էլ արգելվել է նշյալ գյուղմթերքի մուտքը Ռուսաստան:

Ըստ ստացված տեղեկության՝ թուրքական նուռը վարակված է եղել միջերկրածովյան պտղային ճանճով, իսկ լոլիկը՝ արևմտյան (կալիֆորնիական) ծաղկային տրիպսով: Ալեքսեյենկոն ընդգծել է, որ նշյալ վարակները բավական վտանգավոր են և հիշեցրել, որ նմանատիպ դեպք է գրանցվել նաև հոկտեմբերին, երբ 40 տոննա թուրքական նուռը հետ էր ուղարկվել՝ վարակված լինելու պատճառով: