Ռուսաստանն ավարտել է T-90S մարտական տանկերի մատակարարումը Ադրբեջանին

6

Ռուսաստանն ավարտել է Ադրբեջանին վաճառած T-90S տիպի մարտական տանկերի մատակարարման գործընթացը: Հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Վեդոմոստի»-ին:

ՌԴ պաշտպանական արդյունաբերական համալիրի տեղեկություններով՝ 100 հատ T-90S տիպի մարտական տանկերի մատակարարման գործընթացն ավարտվել է:

Հիշեցնենք, որ տանկերի վերջին խմբաքանակը 2014 թվականին ուղարկվել է Ադրբեջան: