Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակը հետխորհրդային մի շարք երկրներում։ Այդ մասին, ինչպես հայտնում է DW.com-ը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Լիտվայում տեղակայված գերմանացի զինվորականների հետ հանդիպմանը։
Մերկելը շեշտել է, որ Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակն Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում ու Ադրբեջանում։
«Մենք տեսնում ենք, որ գրեթե բոլոր հետխորհրդային հանրապետությունները, որոնք Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ չեն, բախվում են Ռուսաստանի հրահրած ներքին կոնֆլիկտներին»,- ասել է նա։
Ըստ նրա՝ այսօր բոլոր այդ պետությունները զբաղված են իրենց տարածքային ամբողջականության վերականգնմամբ, քանի որ «Ռուսաստանը կա՛մ տարածքներ է առանձնացրել այդ պետություններից, կա՛մ այնտեղ կոնֆլիկտներ բորբոքել»։ Որպես օրինակ նա բերել է Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում տիրող իրավիճակը։











