Ռուսաստանն անկեղծ ու լուրջ խոսակցություն է ակնկալում սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայանալիք հանդիպմանը, երկուստեք կուտակվել են բազմաթիվ հարցեր: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական կողմից, ուստի մենք անկեղծ, լուրջ խոսակցություն ենք ակնկալում բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ, այնպես Էլ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի գծով համագործակցությանը»,- ասել է Ուշակովը:
Ինչպես հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում համագործակցության հարցերը: