Պենտագոնը պատրաստվում է ռազմական գործողությունների, որոնք կլինեն «մահացու և արագ»: Տեղեկացնում է Independent-ը:
Ամերիկացի գեներալները կարծում են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի, ինչպես նաև Չինաստանի միջև պատերազմի հավանականությունը շատ մեծ է: Նման հայտարարություն է հնչել Պենտագոնում ընթացող սեմինարի շրջանակներում, որին մասնակցում էին ԱՄՆ-ի բարձրագույն շտաբի հրամանատարական կազմը:
Ինչպես գրում է Independent-ը, ԱՄՆ-ի բանակի շտաբի պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Ժոզեֆ Անդերսոնը (ցամաքային զորքեր), հայտարարել է, որ իրական վտանգ կա ԱՄՆ-ի անվտանգության «ժամանակակից ազգային պետությունների» կողմից, որոնք «ռազմականացված մրցակցության պայմաններում իրենց շատ ագրեսիվ են դրսևորում»: Թերթը գրում է, որ Անդերսոնը հարցադրում է անում՝ արդյոք այդ ագրեսիվ պետությունը Ռուսաստանն է:
Թերթը նաև հայտնում է, որ ԱՄՆ-ի բանակի շտաբի պետ, գեներալ Մարկ Միլլին ընդգծել, որ Ռուսաստանի հետ ռազմական կոնֆլիկտի հավանականությունը, ինչի մասին ավելի վաղ խոսել էր Ժոզեֆ Անդերսոնը, հանդիսանում է «գրեթե հաստատված»:
Սեմինարի ընթացքում խոսվել է նաև Չինաստանի գործոնի մասին: Ընդգծվել է, որ այս երկիը ևս վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար, բայց իրենց կարծիքով չունի համապատասխան ուժ և միջոցներ, որպեսզի ընդլայնի իր ռազմական ուժը համաշխարհային մասշտաբներով:
Սակայն Չինաստանը և ՌԴ-ն բարելավում են իրենց ոչ միջուկային ուժերը, որոնք դառնում են տեխնոլոգիապես ավելի առաջադեմ:
Գեներալ-մայոր Ուիլիամ Հիքսը նշել է, որ ԱՄՆ պատրաստվում է այնպիսի մասշտաբների պատերազմի, որը չի եղել անգամ Կորեայի հետ պատերազմի ժամանակնեից:
Ոչ միջուկային ուժերի կիրառմամբ կոնֆլիկտը մոտ ապագայում կլինի «մահացու և արագ»,- ասել է Հիքսը: