Ռուսաստանյան մամուլի մի շարք հրապարակումների համաձայն` Ադրբեջանը ցանկացել է ձեռք բերել հրթիռային “Бал-Э” համակարգեր, որոնք նախատեսված են առափնյա պաշտպանության համար: Ըստ հրապարակումների՝ Ադրբեջանը արդեն պայմանագիր էր կնքել այդ համակարգերը արտադրող ռուսական ընկերության հետ, սակայն գործարքը չեղյալ է հայտարարվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության բացասական եզրակացության պատճառով:
Պաշտպանության նախարարությունը գտել է, որ այդ համակարգերի վաճառքը Ադրբեջանին պոտենցիալ սպառնալիք է Կասպից ծովի ռուսական նավերի համար:
Ռուսաստանից բացի “Бал-Э” համակարգերը ունեն միայն Վիետնամի զինված ուժերը:














