Ռուսաստանի նոր ռեզերվային արժույթը կարող է դառնալ ոսկե ռուբլին: Նոր ազգային արժույթի ստեղծումը, որը կօգտագործվի միջազգային վճարումների համար, լայնորեն քննարկվում է ՌԴ Պետդումայի պատգամավորների կողմից: Գրում է Politikus.ru-ն:
Ռուբլու փոխարինումը նոր արժույթով նպատակ է հետապնդում կայունացնել առևտուրը միջազգային շուկայում պետություն-մասնակիցների՝ ինչպես օրինակ՝ BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան հանրապետություն), Եվրասիական միութան, և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ՝ արժույթային սպեկուլյացիաները կանխելու համար: Ռուբլու էկվիվալենտը պայմաններ կստեղծի ռուսական տնտեսության կայունացման համար դոլարի և եվրոյի շրջանառության պարագայում: Ներկա պահին այս նպատակը քննարկվում է պատգամավորների կողմից բանավոր կարգով: Նախագծի հեղինակների կարծիքով՝ ըստ Վլադիմիր Պուտինի ուղերձի՝ հղված Պետդումային, նոր արժույթի ներմուծումը կծառայի գլխավոր պայմանին՝ արտարժույթի սպեկուլյացիաների դեմ:
Սերգեյ Բատինը, ելույթ ունենալով Պետդումայի բյուջետային և ֆինանսական շուկայի հարցերով հանձնաժողովի անունից, պարզաբանեց, որ նման նախագծի ստեղծումը, ծախսատար է: Պատգամավոր Սերգեյ Գավրիլովը եզրակացրեց, որ արժույթի փոփոխությունը կհանգեցնի անցումային շրջանի գրոհի, որը երկրի տնտեսության համար բարեհաջող կավարտվի: Որպես օրինակ նշեց եվրոպական արժույթը:
Նախագծի հեղինակները եզրակացրին, որ նոր արժույթի ստեղծման համար հարկավոր է փոփոխություն մտցնել Սահմանդրության 75-րդ հոդվածի մեջ և նախագահի հրամանի՝ միջազգային վճարումների հարցով:
Հիշեցնենք, որ 2014թ-ի ամռանից սկսվել է ռուբլու անկումը: Պուտինը հրաման է արձակել արագ լուծել ազգային արժույթի անկման հարցը՝ պայմանավորված սպեկուլյացիոն գործընթացներով: Շրջանառության մեջ մտցնելով ոսկե ռուբլին՝ գրեթե անխուսափելի է ԱՄՆ-ի տնտեսության քայքայումը,-գրում է կայքը,- չէ՞ որ դոլարն այսօր ընդամենը թղթի կտոր է համարվում: Բացի այդ՝ ողջ աշխարհն այն օգտագործում է մի պատճառով, քանի որ չկա այլընտրանքային տարբերակ: Դե ինչ, առաջիկայում կարծես այդ այլընտրանքը կհայտնվի: