Ռուսաստանի նավթային եկամուտները նվազել են 42%-ով

12

Ռուսաստանի նավթային եկամուտները նվազել են: Ըստ այդմ՝ 2015 թ. հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանն արտահանել է 140.6 միլիոն տոննա նավթ, որից ստացված գումարը կազմել է 56.23 միլիարդ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ եկամուտը նվազել է 42%-ով, գրում է ՌԲԿ-ն:

Նշված ժամանակահատվածում Ռուսաստանը նավթի արտահանման ծավալներն ավելացրել է 7.2%-ով:

Նավթամթերքի արտահանումից ստացված միջոցները նվազել են 37%-ով՝ 70.5 միլիարդ դոլարից մինչև 44.4 միլիարդ դոլար: