ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանհ համար Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բարոյապես խոցելի է:
«Եթե իրավական ու դիվանագիտական առումներով խնդիրը այլ կերպ է դրված, ապա բարոյական տեսանկյունից պետք է լրջորեն մտածել, որովհետև այդ խնդիրն սկսում է ազդել երկու ժողովուրդների հարաբերությունների վրա»,-ասաց Սահակյանը՝ նշելով, որ հարցը բազմիցս բարձրաձայնել են:
Ի դեպ, ԱԺ նախագահը երևույթը նաև բացատրեց այնպես, որ իբր Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում արտոնյալ պայմաններով, իսկ Ադրբեջանը՝ ոչ: