Ռուսական Ведомости պարբերականը գրում է, որ Ռուսաաստանը այս գարնանից սկսել է Ադրբեջանին ցամաքային ռազմական տեխնիկա մատակարարել: Բաքվի տվյալների համաձայն՝ մատակարարումն իրականացվում է 2011-2012թթ. ստորագրած պայմանագրերի համաձայն: Ըստ պայմանագրի՝ ադրբեջանական կողմին Ռուսաստանը կվաճառի 700 մլն դոլարի ռազմական տեխնիկա և զինամթերք: Գումարը կարող է հասնել ընդհուպ մինչև 1 մլրդ դոլարի:
Պայմանագրերով նախատեսվում է 94 միավոր T-90C տանկի, 100 միավոր БМП-3 մարտական մեքենայի, նորագույն կրականետ համակարգերի մատակարարում:
Նշենք, որ այս պայմանագիրը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առաջինը չէ, 2010թ.Մոսկվան Բաքվին 3 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա է վաճառել, հիմնականում՝ զենիթա-հրթիռային համակարգեր և ուղղաթիռներ,ինչը այժմ մերժել է վաճառել, և ինչի շնորհիվ Եվրոպական երկրները հնարավորություն ստացան վաճառել ռազմական տեխնիկա նույն Ռուսաստանի մերժած ուղղաթիռների փոխարեն: