Ռուսաստանի Արմավիր քաղաքում ապամոնտաժել են Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Այս մասին հաղորդում է infoteka24.ru կայքը՝ վկայակոչելով յութուբյան օգտատեր Եվգենի Միխայլովին:
Հաղորդվում է, որ Արմավիրի հայ համայնքը ստիպված էր ենթարկվել քաղաքային իշխանությունների որոշմանը և ապամոնտաժել հուշատախտակը:
Ավելի վաղ այդ հուշատախտակը վանդալիզմի էր ենթարկվել Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից:
Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար-անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեկնաբանությունն ավելորդ է
Ռուսաստանում՝ հայերի հիմնադրած Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը հենց հայ եկեղեցին ապամոնտաժել է ռուսական իշխանության հանձնարարությամբ։ Հուշատախտակը մինչ այդ պղծել էր Արմավիրի քաղաքային դումայի պատգամավորը»:















