Ռուսաստանը 47 մլն դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանին

9

Հայաստանի կառավարությունը մարտի 26-ի նիստում հաստատել է Հայաստանին տրամադրվելիք 47 միլիոն դոլարի և 130 միլիոն ռուբլու անհատույց օգնության մասին համաձայնագրի նախագծին:

Նախատեսվում է, որ ԵՏՄ շրջանակում Ռուսաստանը Հայաստանին այդ տեխնիկական օժանդակությունը կհատկացնի երեք տարվա ընթացքում: Համաձայնագիրը պետք է կնքվի Հայաստանի և ՌԴ կառավարությունների միջև: Հայաստանն ավելի վաղ Ռուսաստանին էր դիմել Եվրասիական միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզով նախատեսված վեց ուղղություններով տեխնիկական աշխատանքի ուղղությամբ ֆինանսական օժանդակության համար: