Ռուսաստանը համաձայնագիր է ստորագրել Քրդական Ժողովրդական պաշտպանական միավորման (YPG) հետ Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում ռազմաբազա հիմնելու և քրդական ուժերին վերապատրաստելու մասին: Press TV-ի փոխանցմամբ` տեղեկացրել է YPG-ի խոսնակը:
«Համաձայնագիրն կնքվել է մեր միավորման և Սիրիայում գործող ռուսակա ուժերի միջև, որոնք կվերապատրաստեն մեզ ժամանակակից ռազմական մարտավարության համար»,- ասել է խոսնակը:
Վերջինիս խոսքով`սա առաջին նմանօրինակ համաձայնագիրն է՝ չնայած Հալեպում նախկինում ծավալած համագործակցությանը:














