Ռուսաստանը չի կարող կարգավորել ԼՂ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն. Պեսկով

9

Ռուսաստանը շարունակում է հետևողականորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ, սակայն վերջնական որոշումներ կարող են կայացնել միայն հակամարտության անմիջական մասնակիցները։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դրանք իրոք մեկանգամյա ջանքեր չեն, դա հետևողական գիծ է, որն իրոք իրականացվում է  միջազգային ձևաչափերով։ Եվ լինելով այդ ձևաչափերի պատասխանատու մասնակիցը՝ Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատանքը։ Սակայն ամեն դեպքում վերջնական որոշումները, վերջնական նախաձեռնությունները կարող են գալ միայն այդ հակամարտության անմիջական մասնակիցներից»,- ասել է Պեսկովը՝ անդրադառնալով հարցին, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկել Կրեմլը վերջին ժամանակներս։

«Ո՛չ միջազգային միջնորդները, ո՛չ Ռուսաստանը չեն կարող կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն»,- նշել է Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։