ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի սուվերենությունը և պահանջում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխի իր գործողությունների ուղղությունը: Տեղեկացնում է BBC-ին:
«Ռուսաստանի գործողությունները խախտում են միջազգային կանոնադրությունը և Ուկրաինայի սուվերենությունը: Ռուսաստանը փորձում է ընդդիմանալ պատմության ընթացքին: Ուկրաինան ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»,- հայտարարել է Օբաման՝ խոսելով Ուկրաինայում տիրող ներկա իրավիճակի մասին:
ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանը շատ թանկ է վճարելու իր բռնած ուղու համար:
«Ժամանակն է, որ Պուտինը որոշի, թե հարցերը լուծում է դիվանագիտական ճանապարհով, թե ռազմական միջամտությամբ»:














