Ռուսաստանը ՄԻ-35Մ մարտական ուղղաթիռների մատակարարումն Ադրբեջանին ավարտել է

14

Ռուսաստանն ավարտել է ՄԻ-35Մ մարտական ուղղաթիռների մատակարարումն Ադրբեջանին: Այս մասին տեղեկանում ենք ԱՊԱ գործակալությունից:

Ադրբեջան են հասցվել բոլոր 24 ուղղաթիռները, որոնք պատվիրվել էին 2010-ին: Իսկ տեխնիկայի մատակարարումը սկսվել էր 2011-ից: ՄԻ-35Մ-ը նախատեսված է զրահատեխնիկայի ոչնչացման, ցամաքային ուժերի աջակցման, վիրավորների տարհանման, դեսանտի և բեռների փոխադրման համար: