Ռուսաստանը Ղրղզստանին տարեկան 4․5 մլն դոլար կվճարի ռազմակայանի տեղակայման համար: Հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով կողմերի միջև կնքված համաձայնագիրը։
Ըստ համաձայնագրի՝ ռուսական բոլոր խմբավորումները Ղրղզստանի տարածքում կստանան միավորված բազայի ստորաբաժանումների կարգավիճակ։ ՌԴ-ն շահագործելու է կապի հանգույց 811․2 հա տարածքի վրա ու փորձարկումների բազա՝ Իսիկ-Կուլ լճի ջրային տարածքում։