Ռուսաստանը Հայաստանի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու համար գումար կտրամադրի

6

Ռուսաստանը Հայաստանին ֆինանսական օգնություն կտրամադրի Հայաստանի ատոմակայանի էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համար, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Հայաստանն ու Ռուսաստանն ավելի վաղ միջկառավարական համաձայնագիր էին ստորագրել ՀԱԷԿ շահագործման ժամկետը 10 տարով՝ մինչև 2026 թվականը երկարաձգելու վերաբերյալ: