Ռուսաստանը կզբաղվի Եգիպտոսի առաջին ատոմային էլեկտրակայանի շինարարությամբ: Այս մասին հայտնում է FrancePress-ը:
Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող Ռուսաստանի Նախագահ Պուտինի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի միջև համաձայնություն է ձեռք բերվել:
Եգիպտոսի Նախագահը նաև համապատասխան հայտարարություն է արել այս առնչությամբ:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսը պայմանավորվել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցով: