Ռուսաստանը զենք է վաճառում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին հավասարության սկզբունքով. Բորդյուժա

14

 Հայաստանը որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ իրավունք ունի անհրաժեշտ օգնություն ստանալ իրավիճակի բարդացման դեպքում: Հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: 

Բորդյուժայի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ամենաօպտիմալն է, իսկ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը մնում է նույնը. ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ մանրակրկիտ ուսումնասիրում է այդ խնդիրը և ոչ մի այլ ինստիտուտ չպետք է մասնակցի այդ գործընթացին:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենք-զինամթերքի խնդրին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է. «Ես բազմաթիվ անգամ անդրադարձել եմ այս հարցին և ուզում եմ նորից կրկնել, որ յուրաքանչյուր նման որոշում կայացնելիս հաշվի է առնվում պարիտետը պահպանելու գործոնը: Ռուսաստանը զենք է վաճառում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին հավասարության սկզբունքով, որպեսզի պահպանվի հավասարակշռությունը»: