Ռուսաստանը Ադրբեջանին БМП-3-ի մատակարարումը 2016-ին կավարտի

16

Ռուսաստանն Ադրբեջանին БМП-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումը կավարտի 2016 թվականին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանն ու Ադրբեջանը БМП-3-ի մատակարարման մասին համաձայնագիրը ստորագրել են 2010 թվականին: Պայմանագիրը նախատեսված էր ամբողջությամբ իրագործել 2017 թվականին: