Ռուսական կողմը տրամադրելու է ֆինասնական միջոցներ՝ վարկ, Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացման նպատակով, այս մասին հաղորդել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանը:
Նիստի արդյունքներն ամփոփելով՝ Պետրոսյանը նշեց, որ մեր ատոմակայանը տարիների ընթացքում վերազինվել է և համապատասխանում է անվտանգության միջազգային բոլոր չափորոշիչներին և կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել ատոմակայանի կյանքը. «Ռուսական կազմակերպությունները, ինչպես նաև հայկական մասնագիտացված կազմակերպությունները իրականացնելու են ատոմակայանի կյանքի երկարացման աշխատանքները»,-ասաց Վ. Պետրոսյանը:














