Ռուհանին չեղյալ է հայտարարել հակասիոնիստական համաժողովը

19

Իրանի նախագահ Հասան Ռուհանիի վարչակազմը հայտարարել է Թեհրանում 2005թ.-ից ամեն տարի գումարվող հակաիսրայելական համաժողովի չեղյալ հայտարարման մասին՝ տեղեկացնում է Associated Press-ը:

Համաժողովը չեղյալ է հայտարարվել այն պատճառով, քանզի այն չի  համապատասխանում նոր իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականությանը, որոնք փորձում են նորմալ փոխհարաբերության ուղիներ գտնել արտաքին աշխարհի հետ:

Իրանցի պահպանողականները դատապարտել են Ռուհանիի այս որոշումը՝ համաժողովի չեղյալ հայտարարումն անվանելով «աղետ» և «հսկայական սխալ»: Միջոցառման կազմակերպիչները միևնույն ժամանակ ընդգծում են, որ «Նոր հորիզոններ» համաժողովը խոշորագույն հակասիոնիստական միջոցառում էր, որի չեղյալ հայտարարումը բացասաբար կազդի հակաիսրայելական շարժման վրա: