ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կմեկնի Բաքու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սպառազինության մատակարարումների հարցը քննարկելու համար, գրում է «Կոմերսանտը»:
Ըստ ՌԴ ռազմարդյունաբերության ձեռնարկության թոփ-մենջերի՝ բացի ընդհանուր համագործակցության հարցերից, առանձին հարցով օրակարգում նշված է 2 միջոցառում. ՌԴ փոխվարչապետի հանդիպումը Ալիևի հետ և բանակցությունները սպառազինության մատակարարման վերաբերյալ, որոնց կմասնակցի ռազմատեխնիկական գծով դաշնային ծառայության տնօրեն Անդրեյ Բոյցովը:
Նշվում է, որ «ռուս ներկայացուցիչների հիմնական խնդիրը բանակցություններում լինելու է ՌԴ դիրքորոշման պարզաբանումը 2016-ին ՀՀ-ին «Իսկանդեր» համալիրների մատակարարման վերաբերյալ: