Հայաստանի` Եվրասիական Տնտեսական միությանն անդամակցության մասին Մինսկում հոկտեմբերի 10-ին կնքված պայմանագրի վավերացման հարցը Ռուսաստանի Պետական դուման կքննարկի դեկտեմբերի 10-ին: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել է Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Նրա խոսքով` Պետդումայի ղեկավար մարմինը` խորհուրդը, հարցը դեկտեմբերի 10-ի օրակարգում ընդգրկելու մասին որոշումը կայացրել է այսօր:











