ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հաջորդ շաբաթ այցելելու է Ստամբուլ՝ մասնակցելու Գալիպոլիի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, տեղեկացնում է Интерфакс-ը:
«Հաջորդ շաբաթ բախտ եմ ունենալու լինել Թուրքիայում՝ Ստամբուլում՝ մասնակցելու Դարդանելի գործողության հարյուրամյակի տոնակատարությանը»,-ասել է Նարիշկինը:
Պետդումայի խոսնակը ռուս խորհրդարանականների համար խորհրդանշական ու արժեքավոր է համարել այն, որ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի ՌԴ այցն սկսել է Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ դնելով և որ այդ այցը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի նախաշեմին է տեղի ունենում։
Պետդումայի խոսնակը վստահեցրել է, որ Չիչեքի այցը կամրապնդի ռուս-թուրքական համագործակցությանը։