Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, լիովին հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործնթացում իր՝ միջնորդի դերին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն հնարավոր բան՝ այս հակամարտության լուծման համար: «Ռուսաստանը կշարունակի կառուցողական և արդյունավետ ներդրում ունենալ այս խնդրի լուծման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Մեզ համար դա շատ կարևոր է»,- նշել է նա: