ՌԴ-ն բարձր մակարդակով ներկայացված է լինելու Չանաքքալեում

7

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան բարձր մակարդակով ներկա է լինելու Չանաքքալեում կայանալիք Գալիպոլիի պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

«Ռուսաստանի Դաշնությունը բարձր մակարդակով ներկայացված է լինելու Չանաքկալեում մեր թուրք գործընկերների կազմակերպած հիշատակի միջոցառումներին»,- ասել է նա: