Ռուսաստանի կողմից տրամադրվող 200 մլն դոլարի չափով վարկով ձեռք կբերվեն ավելի ժամանակակից պաշտպանողական և կանխարգելիչ զենքեր: Հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Օհանյանի խոսքով՝ համապատասխան համագործակցության շնորհիվ է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ՌԴ-ի հետ հասել է նմանանատիպ պայմանավորվածության:
«Զինատեսակներն արդեն ընտրված են և ճշտգրտումները կատարվում են: Զենքերը ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական են նաև կանխարգելիչ, որոնք էլ հիմք են դառնալու զսպման մեխանիզմների ստեղծման համար»,- ասաց պաշտպանության նախարարը:











