ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը

9

Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Հայտնում է Тасс լրատվականը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացնելու մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստի ընթացքում: Փաստաթուղթը դիտարկելուց հետո պետության ղեկավարը պետք է վավերացման ներկայացնի Հայաստանի հետ պայմանագիրը: Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի 2015 թվականի հունվարի 2-ից ԵՏՄ-ին ՀՀ մասնակցությունը և հնարավորություն կտա գործարկել սահմանափակումների ու բացառումների կրճատման գործընթաց: