Ռուսաստանի ԱԳՆ-ն հանգստացրել է ռուսական որոշ զլմ-ների, որոնք էլեկտրաէներգիայի սակագնի չթանկացման դեմ ակցիան փորձում էին դիտարկել որպես մայդան: Գրում է Regnum-ը:
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, մեկնաբանելով Հայաստանում տիրող իրավիճակը, ասել է, որ հայտարարությունը՝ իբր Հայաստանում իրավիճակը սրել են դրսից պետք է ապացուցել: «Մենք ուշադիր կուսումնասիրենք այն ամենը, ինչը հանգեցրել է դրան, բայց նման հապշտապ եզրահանգումներ ես չէի անի»,- և հավելել է, որ Մոսկվան «հույսը դնում է այն բանի վրա, որ իրավիճակը կլուծվի երկկողմանի և՛ ցուցարարների, և’ իշխանության փոխհամաձայնությամբ. սպասում ենք Երևանից լուրերի»,- ընդգծել է ռուս պաշտոնյան:
Նշենք, որ ռուսական մի շարք լրատվամիջոցներ Россия 24, РЕН ТВ և այլն, իրենց ռեպորտաժներում բողոքի ակցիան ներկայացրել էին դրսից կազմակերպված, իսկ կազմակերպիչները՝ լավ վճարված:











