Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է վերջին օրերին ԼՂՀ հակամարտության գոտում իրավիճակի սրացմանը։ Տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից:
ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի տնօրենի տեղակալ Մարիա Զախարովայի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մեր լուրջ անհանգստությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացման վերաբերյալ, որը հանգեցրել է նշանակալի մարդկային կորուստների։ Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Վերջին օրերի իրադարձությունները դիտարկում ենք որպես զինադադարի մասին պայմանավորվածությունների և քաղաքական միջոցներով կարգավորման հասնելու մտադրությունների լուրջ խախտում»,- նշել է Զախարովան։
Հիմնվում ենք այն բանի վրա, որ հետագա սրացումն անթույլատրելի է։ Կոչ ենք անում հակամարտության մասնակից բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ուժ կիրառելուց և անհապաղ ձեռնարկել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն իրավիճակի կայունացմանը»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։











