ՌԴ ԱԳՆ-ի անդրադարձը եռակողմ հանդիպմանը

3

Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Էլմար Մամեդյարովը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած հանդիպմանը կողմ են արտահայտվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով համաձայնագրերի կատարմանը, որոնք ձեռք են բերվել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

«Հանդիպմանը կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու հեռանկարները: Ընդգծվել է համաձայնագրերը կատարելու անհրաժեշտությունը, որոնք ձեռք են բերվել 2016թ. ապրիլին և հունիսին Վիեննայում և Սանկտ Պետերբուգում կայացած գագաթնաժողովներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները շնորհակալություն են հայտնել Լավրովին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար: Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները: