Ուկրաինայի խորհրդարանը օրենք է ընդունել Կիևի և Մոսկվայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը խզելու մասին, գրում է Ria.ru-ն:
Որոշումը հավանության է արժանացել 272 պատգամավորներից 226-ի կողմից:
Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 1995 թվականի նոյեմբերի 25-ին Սոչիում և վավերացվել Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից 2002 թվականի հունվարի 10-ին:














