Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների՝ Աստանայում պլանավորված հանդիպումը հետաձգվել է:
Տեղեկությունը հաստատել է նաև ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իրոք, երեք պետությունների ղեկավարները որոշել են մի քանի օրով հետաձգել Աստանայում նշանակված հանդիպումը»,-ասել է նա:
Նշենք, որ ԵՏՄ անդամ երեք երկրների ներկայացուցիչները մտադիր էին հանդիպել Աստանայում և քննարկել եվրասիական ինտեգրացիոն հարցեր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավեր չէր ստացել:














