Պուտինի այցը Հայաստան այս տարի քիչ հավանական է. Ուշակով

12

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քննարկվել է, սակայն մինչև այս տարվա ավարտ քիչ հավանական է և պետք է աշխատել 2019 թվականի համար: Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Իսկապես, քննարկվել է մեր նախագահի այցի կազմակերպման հնարավորությունը Հայաստան, սակայն հստակ ժամկետներ չի քննարկվել»,–ասել է Ուշակովը ճեպազրույցի ժամանակ։

«Նկատի է առնվել, որ նախագահները կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում (ԱՊՀ գագաթնաժողովին), այլ նաև Աստանայում՝ ՀԱՊԿ նստաշրջանին… Կարծում եմ՝ հնարավոր է, այցի մասով տեղին կլինի սպասել հաջորդ տարում»,–հավելել է նա։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով։ Հաստատելով սպասվող այցը՝ ԱԳՆ մամուլի քարտուղարն, այնուամենայնիվ, որևէ հստակություն չմտցրեց։ Այցը նախատեսվում է մոտ ժամանակներս, իսկ թե երբ, Բալայանը չնշեց։