Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք՝ «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագծի մասին միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են 2016-ի հոկտեմբերին։ Փաստաթուղթը ենթադրում է Սև ծովի հատակով գազատարի երկու ճյուղերի շինարարություն՝ յուրաքանչյուրը 15․75 մլրդ խորանարդ մետր հզորությամբ։
Մի ճյուղը նախատեսված է թուրքական շուկա գազի մատակարարումների համար, իսկ մյուսը՝ եվրոպական երկրներ գազի տարանցման։