ՌԴ Նախագահ Վլադիմի Պուտինը, ով առավոտյան ժամանել էր Սիրիայի Հմեյմիմ ռուսական ռազմաբազա, Սիրիայից ռուսական զորքերի դուրս բերման մասին հրաման է տվել, փոխանցում է Aljazeera-ն:
«Պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբի հրամանատարին հրամայում եմ դուրս բերել ռուսական զորքերի խմբավորումները դեպի իրենց տեղակայման մշտական կետեր»,- հայտարարել է Պուտինը:
Հիշեցնենք, որ 2016-ի մարտին Ռուսաստանի նախագահը որոշում էր կայացրել ՕՏՈՒ-ի ռուսական զորքերի մեծ մասի դուրս բերման մասին՝ կապված առաջադրանքների հաջող կատարման հետ: Ընդ որում, Ռուսաստանը չի հրաժարվել Սիրիայի կառավարությանը զենք ու զինտեխնիկա մատակարարելու և ռազմական մասնագետներին վերապատրաստելու պարտավորությունների կատարումից, նախկինի պես գործում է «Հմեյմիմ» ավիաբազան և Տարտուսի նյութատեխնիկական ապահովման բազան: