Պուտինը հայտարարեց, որ ամուսնալուծվում է

13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը RT հեռուստաընկերության հետ կայացած հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ իր և իր կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի ամուսնությունը ավարտված է: Պուտինը հայտնել է, որ իրենք կամուսնալուծվեն ինչպես քաղաքակիրթ մարդիկ: Իսկ տիկին Պուտինան հայտարարել է, որ իրենք միասին երեխաներ ունեն, ում շատ սիրում են և հպարտանում, բայց ամեն ինչ վերջացած է: Նա նշել է, որ ուրախ է՝ Պուտինը իրեն օգնում է:

Նշենք, որ ՌԴ նախագահի կինը ամիսներ շարունակ չէր երևում հանրությանը, նույնիսկ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Պուտինը վերջինիս թաքցնում է: